ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացածի դիակի մի մասն են գտել և աշխատանքներ են տանում, որպեսզի մյուս մասն էլ գտնեն. մանրամասներ Նոր Գեղիում տեղի ունեցած պայթյունի մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր` մարտի 24-ին, ժամը 08:09-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակներում:

Այս մասին Ardmday.am-ի հետ զրույցում Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանն ասաց, որ կա 1 տուժած և 1 զոհ, ովքեր թթվածնային կայանի աշխատակիցներ են եղել:

Նրա խոսքով` այս պահին աշխատանքներ են տարվում:

«Փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Արմենակ Ազարյանի դին, իսկ նրան հաց, ջուր և սիգարետ բերողն էլ թեթև վնասվել ա, հիմա արդեն տան ա: Տօրենն էլ ա էդ պահին էնտեղ եղել, դուրս ա եկել գնացել ա իրա սենյակը, իսկ 5-10 րոպե հետո պայթյունն եղել ա: Կայանը ծանրաբեռնված չի աշխատել, էդ մի աշխատողնա եղել ու մեկ էլ իրեն հաց տանողը»,- ասաց նա և հավելեց, որ մահացածի դիակի մի մասն են գտել և աշխատանքներ են տանում, որպեսզի մյուս մասն էլ գտնեն:

Այն հարցին, թե ինչի հետևանք էր պայթյունը, վերջինս նշեց, որ արդեն մոտ 50-60 տարվա կայան է և նման դեպք դեռ չի եղել:

«Նրան առավոտյան հաց են բերել, որովհետև ինքը սմենի ա եղել, հնարավոր ա ձեռքերը կեղտոտ լինի` ձոթոտ կամ յուղոտ, և դրա հետևանքով նման բան լինի: Ասում են ինքը հիվանդ էլ ա եղել, կարող է և մահացել, ընկել ա շլանգի կամ բալոնի վրա ու տրաքել ա»,- նկատեց նա:

Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ մահացածն իրենց գյուղի բնակաիչն է, նրան լավ ճանաչում է, ունի երկու երեխա

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular