ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Ուկրաինայի հետ քննարկում են Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությունը. NBC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ներկայացուցիչներն Ուկրաինայի հետ քննարկում են Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների անցկացման հնարավորությունը։

Ինչպես տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանում առկա աղբյուրներին, այդ քննարկումների ժամանակ խոսքն այն մասին է եղել, թե ինչից Ուկրաինան, գուցե, ստիպված կլինի հրաժարվել, որպեսզի հասնի պայմանավորվածությունների։

Պարբերականի տվյալներով՝ նման քննարկումներից մեկը տեղի է ունեցել անցած ամիս «Ռամշթայն» ձեւաչափով։ Այդ բանավեճերը մարտադաշտում իրավիճակի եւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում քաղաքական իրադրության արտացոլումն են։

Աղբյուրները նշել են, որ քննարկումներն սկսվել են ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների անհանգստության ֆոնին, քանի որ պատերազմը փակուղի է մտել, ինչպես նաեւ անհանգստություն կա Ուկրաինային աջակցությունը շարունակելու հարցում։

ԱՄՆ կառավարությունում մտահոգված են նրանով, թե հասարակությունում որքան քիչ ուշադրություն է գրավում պատերազմն Ուկրաինայում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության սկսվելուց հետո։ Պաշտոնյաներն անհանգստանում են, որ այդ փոփոխությունը կարող է դժվարացնել Ուկրաինայի համար լրացուցիչ օգնություն ստանալը։

Պաշտոնյաները նաեւ հայտնել են, որ Ուկրաինան, հավանաբար, մինչեւ տարեվերջ կամ մի փոքր ավելի ժամանակ կունենա՝ նախքան ավելի ակտիվ բանավեճերի սկսվելը խաղաղության բանակցությունների մասին։

Միեւնույն ժամանակ, ամերիկացի երկու պաշտոնյաներ նշել են, որ Բայդենի վարչակազմը պատրաստակամության որեւէ նշան չի տեսնում ռուս դիկտատոր Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի բանակցությունների հարցում։ Նա դեռ հույս ունի, որ ռազմական հաղթանակ է տանելու, երբ Ուկրաինային աջակցությունն Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի կողմից թուլանա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular