ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանն սկսել է վերազինվել Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության համար. Daily Express

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանում մտադիր են բանակի վերազինում իրականացնել, որպեսզի ամենահզոր ցամաքային զորքերն ստեղծեն Եվրոպայում, տեղեկացրել է Daily Express պարբերականը։

Բրիտանական պարբերականի լրագրողների խոսքով՝ երկիրն սկսել է վերազինվել եւ զինվորներ հավաքագրել։ Պարբերականի հեղինակները նշել են, որ Լեհաստանում հնարավոր են համարում հակամարտությունը Ռուսաստանի հետ եւ մտադիր են ստեղծել ամենաուժեղ ցամաքային բանակը Եվրոպայում։ Մինչեւ 2030թ. երկրում մտադիր են ավելացնել զինվորների թիվը՝ հասցնելով 300 հազարի։

Վերազինման ընթացքում Լեհաստանը  Ուկրաինային է հանձնել խորհրդային ժամանակների մեծ քանակությամբ տանկեր եւ զենք։ Դա երկրին հնարավորություն է տվել ՆԱՏՕ-ից գնել նոր ռազմական տեխնիկայի նմուշներ։ Մասնավորապես, ձեռք է բերվել «Փատրիոտ» զենիթահրթիռային համակարգ։

 

Մասնագետների խոսքով՝ տեսականորեն նոր զենքը կարող է առավելություն լինել Ռուսաստանի հետ հակամարտությունում, քանի որ Մոսկվան կարող է ծանոթ չլինել նոր սերնդի տեխնիկային։ Սակայն հեղինակները նշել են, որ Լեհաստանը ցանկացած պարագայում բանակի թվաքանակով կզիջի Ռուսաստանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular