ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ Միացյալ նահանգները ցանկանա «լեգիտիմացնել» իր գործողությունները Մերձավոր Արևելքում, ՆԱՏՕ-ն ուղիղ կներգրավվի հակամարտության մեջ․ ՌԴ ԱԳ փոխնախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում չեն բացառում՝ ՆԱՏՕ-ն Մերձավոր Արևելքում հակամարտությանը ուղղակիորեն կներգրավվի, եթե ԱՄՆ-ին անհրաժեշտ լինի «լեգիտիմացնել» իր գործողությունները։ «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«ՆԱՏՕ-ն այն դերակատարը չէ, որն այս պահին կցանկանար, որ առաջին պլանում հայտնվեր այս հակամարտությունում։ Ավելի հավանական է, որ ՆԱՏՕ-ի գործոնը օգտագործեն այն դեպքում, երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ լինի լեգիտիմացնել իր գործողությունները Մերձավոր Արևելքում կամ լեգիտիմացնել իր դիրքորոշումը՝ հակամարտության վերաբերյալ»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Նա հավելել է՝ Արևմուտքում գլխավոր դերակատարությունն ԱՄՆ-ն է ստանձնել․ երբ Միացյալ Նահանգներին ինչ-որ բան է պետք լինում անել, նա դաշնակիցների կարծիքի հետ հաշվի չի նստում։

«Օրինակ, Իրաքում պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրներ կտրականապես դեմ էին ԱՄՆ գործողություններին, բայց երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ է լինում «լեգիտիմացնել» իր գործողությունները, նա ձգտում է ամեն կերպ, առանց միջոցների հետ հաշվի նստելու, հասնել դաշնակիցների աջակցությանը․ որքան շատ երկրներ աջակցեն նրան, այնքան ԱՄՆ-ի գործողություններն ավելի «օրինական» կթվան»,- ասել է Գրուշկոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular