ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները․ Բայրամով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղել է։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

«Հայաստանի ոչ կառուցողական և իրար հակասող քայլերի պատճառով կարգավորման գործընթացը դանդաղել է»,- ասել է նա։

Բայրամովը նաև հայտարարել է, թե չնայած իր նշածին, Ադրբեջանը անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

«Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular