ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է միավորում Ալիևին ու Փաշինյանին. Զատուլինը բացահայտել է անառարկելի փաստը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը չի կարողացել բավարարել իր բոլոր հավակնությունները։ Ուստի ոչինչ չի ավարտվել չճանաչված հանրապետության կորստով։ Սակայն, ըստ խորհրդարանականի կա ևս մեկ գործոն, որը միավորում է վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին: «...Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները փաստացի համաձայն են մի բանում, որն է Ռուսաստանին դուրս մղելը տարածաշրջանից,- ասել է պատգամավորը «Խելացի տղաներ» հաղորդաշարի եթերում,– այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանություններն անընդհատ ասում են, թե իբր Լեռնային Ղարաբաղը հանձնվել է ռուսների կողմից։ Բայց փաստացի հենց Նիկոլ Փաշինյանն է ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Հենց դրանից հետո տարածաշրջանը նորից բռնկվեց։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, ապա շատ բան կախված կլինի նրանից, թե այլ ինչ զիջումների է պատրաստ գնալ Հայաստանի վարչապետը։ Ի վերջո, մեծ է հավանականությունը, որ Փաշինյանին կխնդրեն հրաժարվել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գաղափարից։ Սակայն եթե նայեք նրան, թե վերջին շրջանում ինչպես է ընթանում երկխոսությունը Երևանի և Անկարայի միջև, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն արդեն գնացել է այդ քայլին։ Մնում է միայն բացել «Զանգեզուրի» միջանցքը Հայաստանը հիմնովին ոչնչացնելու համար։ Բայց ես ուզում եմ հավատալ, որ դա երբեք չի լինի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular