ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ «տարբերակներից մեկը Գազայի վրա միջուկային ռումբ նետելն է». Նեթանյահուն արձագանքել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անորոշ ժամանակով հեռացրել է Ժառանգության հարցերով նախարար Ամիչայ Էլիահուին կառավարության նիստերից, հայտնում է Times of Israel-ը:

Հայտնի է, որ Էլիահուն առաջարկել է Գազայի հատվածին միջուկային հարված հասցնել, սակայն ավելի ուշ պարզաբանել էր, որ դա «փոխաբերական» արտահայտություն է եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ծայրահեղական «Օցմա Յեհուդիտ» կուսակցության նախարարը հայտարարել էր, որ պատերազմում Իսրայելի տարբերակներից մեկը միջուկային ռումբ նետելն է Գազայի հատվածում:

«Կոլ Բերամա» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք պե՞տք է ատոմային ռումբ նետել անկլավի վրա, Ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն ասել է, որ «դա հնարավորություններից մեկն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular