ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրկուտսկի մարզում վթարի հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ 2 երեխա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չորս մարդ, որոնցից երկուսը երեխաներ են, վթարի զոհ են դարձել ՌԴ Իրկուտսկի մարզի Վիլյույ մայրուղու վրա. հայտնել են ՆԳՆ-ի տարածաշրջանային շտաբից։

Գերատեսչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Ուստ-Կուտ շրջանի Յանտալ գյուղի մոտ։

«Միջադեպի հետևանքով վարորդը, մի կին և երկու մանկահասակ երեխաներ մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Lada Samara-ի 36-ամյա վարորդը շրջադարձ կատարելիս կորցրել է կառավարումը, ավտոմեքենան սահել է Կուտա գետը և անցել ջրի տակ։

Ոստիկանությունը քննություն է իրականացնում:

Տեսանյութը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular