ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիեթլում մետրոբուսը մխրճվել է շենքի մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան Սիեթլ քաղաքում Metrobus-ը (ավտոբուս, որը շարժվում է հատուկ գծով) մխրճվել է շենքի մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 12-ը՝ վիրավորվել. հայտնում է տեղի հրշեջ ծառայությունը։

Անձնակազմն արձագանքել է հաղորդմանը, որ ավտոբուսը բախվել է շենքին: Հրշեջ-փրկարարները խուզարկել են շենքը և հաստատել, որ բախման վայրում մարդ չկա. 11 հոգու վիճակը կայուն է, 1 հոգի գտնվում է միջին ծանրության վիճակում ևս մեկ հոգի տեղում մահացել է. ասված է ծառայության սոցցանցում տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ բաժանմունքից հայտնել են, որ միջին ծանրության հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է դարձել։ Նշվում է, որ շենքին էական վնասներ չկան, իսկ միջադեպի պատճառները պարզվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular