ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ընդդիմությունը նոր առաջնորդ ունի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն զրկվել է երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Այս մասին գրում է Hurriyet-ը։

Անկարայում կուսակցության համագումարի քվեարկության ժամանակ Քըլըչդարօղլուն չի կարողացել անհրաժեշտ աջակցություն ստանալ։ Ընդդիմադիր ուժի նոր առաջնորդը  պատգամավոր Օզգյուր Օզելն է, որը դարձել է կուսակցության ութերորդ առաջնորդը։

Քըլըչդարօղլուն, որը երկրի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցն էր վերջին նախագահական ընտրություններում, ավելի քան 13 տարի ղեկավարել է Ժողովրդահանրապետական կուսակցությունը։ Այն հիմնադրվել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից 1923 թվականին և երկրի երկրորդ ամենաուժեղ քաղաքական ուժն է Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular