ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Թողե՛ք Ուկրաինան, Հայաստանը և Ղազախստանը». Քեդմին բացահայտել է ՆԱՏՕ-ին Պուտինի վերջնագիրը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Deita.ru-ն գրում է, որ YouTube-ի «Waldman» ալիքում Իսրայելցի քաղաքագետ Յակով Կեդմին բացահայտել է ՆԱՏՕ-ին Պուտինի վերջնագիրը, որն է այն, որ ՆԱՏՕ-ն պետք է ապաձևելով իր ռազմական ենթակառուցվածքը կտրուկ նվազեցնի իր քաղաքական ազդեցությունը Եվրոպայում։

Նրա խոսքով ԱՄՆ-ը պետք է Եվրոպայում վերականգնի Ռուսաստանի հետ ուժերի հավասարակշռությունը, որը ամերիկացիները խախտել են Խորհրդային Միության փլուզումից հետո։ Քեդմին հիշեցրել է, որ դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ արևմտյան իսթեբլիշմենտի ներկայացուցիչները բանավոր խոստումներ էին տալիս այն ժամանակվա խորհրդային ղեկավարությանը չընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Արևելքում: Փաստորեն, ինչպես նշել է փորձագետը, ամերիկացիները կոպտորեն խախտել են իրենց ասած խոսքերը: Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառուցվածքի շարունակական մոտեցումը Ռուսաստանի սահմաններին ստիպել է նախագահ Պուտինին 2021 թվականի վերջին առաջ քաշել ՆԱՏՕ-ին իր վերջնագիրը, սակայն անգլո-սաքսոններն այն ժամանակ լուրջ չեն ընդունել դա, ինչն էլ պատճառ է դարձել, որ Ռուսաստանի ղեկավարը ավելի վճռական գործողությունների դիմի 2022 թվականի փետրվարին: «Ռուսաստանը շարունակում է պահպանել ՆԱՏՕ-ին ուղղված իր պահանջը՝ «հանգիստ թողեք Ուկրաինային, Հայաստանին, Ղազախստանին և նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին, դրանց հիման վրա մի՛ ստեղծեք հակառուսական առանցք, երկրի շրջագծով սպառնալիքներ մի ստեղծեք և հակամարտություններ մի հրահրեք»։ Ռուսաստանի նման մեծ ու հզոր երկրի համար դրանք ավելի քան տեղին ու օրինական պահանջներ են»,- պարզաբանել է Քեդմին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular