ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բաբուկի գարեջուր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայումս աշխարհում առկա է  գարեջրների մեծ քանակություն, և, չնայած դրան, ամեն տարի ավելի ու ավելի շատ նոր տեսակներ են հայտնվում: Ընդ որում, երբեմն՝ շատ էկզոտիկ: Օրինակ կա կաթից պատրաստված գարեջուր, կա նաև... բամբուկից պատրաստված գարեջուր, որն, ի դեպ, արագորեն մեծ ճանաչում է ձեռք բերում։

Բամբուկի գարեջուրը ծագել է Չինաստանում, որտեղ հին ժամանակներից մարդիկ կերել են բամբուկի տարբեր տեսակներ։ Եվ հարց է ծագել, ինչու՞ բամբուկից գարեջուր չարտադրել: Եվ արտադրվել է: Ժամանակակից աշխարհում նոր գաղափարներն ու տեխնոլոգիաները արագորեն են տարածվում, և բամբուկի գարեջուրն արդեն հաջողությամբ եփվում է Եվրոպայում, Ամերիկայում և նույնիսկ Ռուսաստանում: Օրինակ Կանադայում նման գարեջուր սկսել են եփել դեռ 2012 թվականից։

Բամբուկի գարեջրի ամենակարևոր հատկանիշը նրա գույնն է՝ հարուստ զմրուխտագույնը։ Մեր հայրենակիցները հեշտությամբ կարող են նման գարեջուրը շփոթել թարխունի լիմոնադի հետ։ Որոշ անբարեխիղճ արտադրողներ արդեն փորձում են կեղծել այդ հատկությունը՝ սովորական «բաց գույնի» գարեջրին ավելացնելով  սննդի կանաչ ներկ: Կեղծը տարբերելը բավականին հեշտ է, պարզապես պետք է մի քիչ սպասել։ Բամբուկի գարեջրի գույնը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ, իսկ գունավոր գարեջուրն արագ կորցնում է իր գույնի միատեսակությունը:

Բամբուկե գարեջուրը պատրաստվում է Phyllostachys բամբուկի տերևներից, որոնք արդեն սկսել են այդ նպատակով հատուկ աճեցնել։ Աշնանը տերևները հավաքում են, չորացնում և մզվածք  պատրաստում, որին հետո ավելացնում են հացահատիկային կախույթ։ Այնուհետ կախույթը մաքրում են, ֆիլտրում, ավելացնում խմորիչ և մի քանի շաբաթ խմորում։ Դրանից հետո գարեջուրը լցնում են տակառների մեջ ու պահում ցածր ջերմաստիճանում։ Հետագայում գարեջուրը կրկին ֆիլտրում են և լցնում տարաների մեջ։

Քանի որ բամբուկը բավարար քանակությամբ չի աճում  արևմտյան երկրներում, անհրաժեշտ հումքը գնում են Չինաստանում և Ֆիլիպիններում։ Ի հավելումն խորքային ֆերմենտացված բամբուկի գարեջրի, երբեմն կարելի է հանդիպել նաև բամբուկի էլի: Բամբուկի գարեջուրն ունի անսովոր և շատ հաճելի համ, որն առաջին հերթին դուր է գալիս զովացուցիչ գարեջրի սիրահարներին։ Դրա մեջ ուժեղ դառնություն չկա, հստակ զգացվում է խոտային հետհամը։ Այդ գարեջրի թնդությունը կազմում է 4,5-5%: Այն շատ լավ համադրվում է արևելյան խոհանոցի հետ, և ամբողջ աշխարհում էկզոտիկ խոհանոցի սիրահարներն են դարձել այդ փիրուզագույն գարեջրի հիմնական սպառողները։ Սուշին, չինական արիշտան, ծովամթերքները և հարավ-արևելյան ասիական այլ ուտեստները հիանալի են համադրվում մեկ բաժակ բամբուկի գարեջրի հետ: Բարմենները նույնպես գնահատել են նորույթը և արդեն դրա հիման վրա բազմաթիվ կոկտեյլների բաղադրատոմսեր են մշակվել։ Բամբուկի գարեջուրը դեռ էկզոտիկ է, բայց բոլոր հնարավորություններն ունի հանրաճանաչ ըմպելիք դառնալու ամբողջ աշխարհում:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular