ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի սուբյեկտայնության պահպանման ուղղությամբ ջանքեր պետք է գործադրվեն. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին հերթին քննարկեցինք այն իրավիճակը, որ տիրում է Հայաստանի շուրջը եւ Արցախի շուրջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավաև Սեյրան Օհանյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հանդիպումից հետո:

«Ներկայացրեցինք Արցախի նկատմամբ Ադրբեջանի հայատյաց, ագրեսիվ, հանցագործ քաղաքականության արդյունքը, որ իրենք Արցախը հայաթափեցին եւ էթնիկ զտումների, բռնի տեղահանման միջոցով ցեղասպանություն է իրականացվել Արցախի ժողովրդի նկատմամբ:

Նաեւ խոսակցություն գնաց ՀՀ-ում տիրող ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ այն մոտեցումների մասին, որ այսօր ՀՀ իշխանություններն իրականացնում են  ժողովրդավարության անվան տակ ժողովրդավարական իրավիճակի դեմ՝ իրեց քայլերով:

 

Ներկայացվեց եւ դատական համակարգում իրականությունը, զարգացումները, թերացումները, այլընտրանքային եւ նաեւ տարբեր հանձնաժողովներում զավթման ուղղությամբ կատարվող քայլերը ՀՀ իշխանությունների կողմից: Խաղաղ հավաքներում իրականացվող անօրինական գործողությունները խաղաղ ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի՞ն էր իրենց արձագանքը, Օհանյանը պատասխանեց. «Մենք գնահատում ենք, որ ընդդիմության ներկայացուցիչների հետ այսպիսի հանդիպումներ են տեղի ունենում համազեկուցողների կողմից, որովհետեւ ընդդիմության տեսակետը շատ կարեւոր է իրավիճակը գնահատելու համար: Իհարկե, իրենք էլ խորքում հասկանում են եւ որոշ դեպքերում զարմացած են այն իրողության եւ քայլերի վրա, որ այսօր իշխանությունները կատարում են:

Ես ասացի, որ հակամարտությունը վերջացած չէ, փակված չէ, եւ Արցախի խնդիրը ավելի է խորացել, որովհետեւ Ադրբեջանը կողմից իրականացված հանցագործ քաղաքականությունը բերել է ցեղասպանության եւ հայաթափման: Այս իրականության մեջ, Արցախի սուբյեկտայնությունը պետք է շարունակվի, իսկ դա հմապատասխան միջազգային ձեւաչափով գոյություն ունեցող բանակցային գործընթացն է, որը այլընտրանք չունի: Այսօր բոլորիս ջանքերը, նաեւ ՀՀ իշխանությունների ջանքերը պետք է ուղղված լինեն դրան: Ցանկացած ուշացում հետագայում կրող է շատ վատ անդրադառնալ, դրա համար Արցախի սուբյեկտայնության պահպանման ուղղությամբ ջանքեր պետք է գործադրվեն բոլորի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular