ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը հակամարտության սրումից հետո 35 հազար տոննա պայթուցիկ է նետել Գազայի հատված. ՀԱՄԱՍ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը հոկտեմբերի 7-ին  Մերձավորարևելյան հակամարտության սրումից հետո 35 հազար տոննա պայթուցիկ է նետել Գազայի հատված։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։

«Օկուպանտները 35 հազար տոննա պայթուցիկ են նետել Գազայի հատվածի վրա, ինչը գերազանցում է միջուկային ռումբի կիրառումը»,- Համդանի խոսքերն է մեջբերում Al Jazeera հեռուստաալիքը։

Քաղբյուրոյի անդամը նաև ընդգծել է, որ «Իսրայելի (և Երուսաղեմի) ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուի հայտարարությունը Գազայի հատվածում միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին՝ հստակ խոստովանություն է, որ օկուպանտները միջուկային ռումբ ունեն»:

 

Նոյեմբերի 5-ին Kol Berama ռադիոյի հաղորդավարի այն հարցին, թե արդյոք պե՞տք է միջուկային ռումբ նետվի Գազայի հատվածի վրա, Էլիահուն հայտարարեց, որ «դա հնարավորություններից մեկն է»։ Ավելի ուշ, նախարարը նշել է, որ «ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին հայտարարությունը փոխաբերական է», սակայն Իսրայելին «միանշանակ պետք է ահաբեկչությանը հզոր և անհամաչափ պատասխան», հաղորդում է ТАСС-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular