ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացիները կոպտորեն խախտել են իրենց իսկ խոստումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

deita.ru-ն «Հանգիստ թողե՛ք Ուկրաինան, Հայաստանը և Ղազախստանը. Քեդմին բացահայտել է ՆԱՏՕ-ին Պուտինի վերջնագիրը» վերնագրով հոդվածում գրում է, որ YouTube-ի «Waldman» ալիքում իսրայելցի քաղաքագետ Յակով Կեդմին բացահայտել է ՆԱՏՕ-ին Պուտինի վերջնագիրը, այն է՝ ՆԱՏՕ-ն պետք է ապաձևի իր ռազմական ենթակառուցվածքը և կտրուկ նվազեցնի իր քաղաքական ազդեցությունը Եվրոպայում։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը պետք է Եվրոպայում վերականգնի Ռուսաստանի հետ ուժերի հավասարակշռությունը, որը ամերիկացիները խախտել են Խորհրդային Միության փլուզումից հետո։ Քեդմին հիշեցրել է, որ դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ արևմտյան իսթեբլիշմենտի ներկայացուցիչները բանավոր խոստումներ էին տալիս այն ժամանակվա խորհրդային ղեկավարությանը՝ չընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Արևելքում:

Փաստորեն, ինչպես նշել է փորձագետը, ամերիկացիները կոպտորեն խախտել են իրենց իսկ խոստումները: Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառուցվածքի շարունակական մոտեցումը Ռուսաստանի սահմաններին ստիպել է նախագահ Պուտինին 2021 թվականի վերջին առաջ քաշել ՆԱՏՕ-ին իր վերջնագիրը, սակայն անգլո-սաքսոններն այն ժամանակ լուրջ չեն ընդունել դա, ինչն էլ պատճառ է դարձել, որ Ռուսաստանի ղեկավարը ավելի վճռական գործողությունների դիմի 2022 թվականի փետրվարին:

«Ռուսաստանը շարունակում է պահպանել ՆԱՏՕ-ին ուղղված իր պահանջը՝ «հանգիստ թողեք Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և նախկին խորհրդային բոլոր հանրապետությունները, դրանց հիման վրա մի՛ ստեղծեք հակառուսական առանցք, երկրի շրջագծով սպառնալիքներ մի՛ ստեղծեք և հակամարտություններ մի՛ հրահրեք»։ Ռուսաստանի նման մեծ ու հզոր երկրի համար դրանք ավելի քան տեղին ու օրինական պահանջներ են»,- պարզաբանել է Քեդմին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular