ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար․ 6 վիրավոր, 1 զոհ (լուսանկար)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Մոսկվայի մարզի Կաշիրսկոյե խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել։ Զոհերի թվում է Ռյազանի շրջանի Միլոսլավսկի շրջանի պատգամավոր Բոկարեւան։ Նա ստացել է ամենածանր վնասվածքները։

Բոկարեւան մեքենայով անցնելիս է եղել 11-ամյա որդու հետ։ Տղան կոնքի կոտրվածք ունի։ Տուժածների թվում կա նաև 12-ամյա մի աղջիկ։ Նա ծանր վիճակում է։

Հայտնել է Մոսկվայի մարզային դատախազությունն իր տելեգրամյան ալիքում։

Գերատեսչության տվյալներով՝ տեղի է ունեցել չորս ավտոմեքենաների բախում՝ Renault Duster մարդատար ավտոմեքենան բախվել է Volvo բեռնատարին, իսկ հետո Volvo-ն բախվել է ևս երկու ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով աղբյուրին, մյուս երկու մեքենաները Mitsubishi և Toyota մարդատար ավտոմեքենաներն են։

«Նախնական տվյալներով՝ այսօր՝ մոտավորապես ժամը 13:10-ին (Երևանի ժամանակով 14։10-ին), Renault Duster մակնիշի ավտոմեքենայի վարորդը, P22 Կասպից մայրուղու 139-րդ կմ-ով շարժվելով դեպի Մոսկվա, բախվել է Volvo բեռնատարին, որից հետո նշված բեռնատարը բախվել է ևս երկու ավտոմեքենայի», - հայտնել են դատախազությունից։

SHOT տելեգրամյան ալիքը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ Renault-ի վարորդը կորցրել է կառավարումը, մխրճվել հանդիպակաց ճանապարհի մեջ և բախվել երեք մեքենաների, այդ թվում՝ բեռնատարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular