Հոկտեմբերին հնդկացորեն էժանացել է 26%-ով, խոզի միսը՝ 13%-ով, շաքարավազը՝ 5,4%-ով, ձուն թանկացել է 13 %-ով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. հոկտեմբերը 2022թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:
Այսպես․ 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հնդկացորենի գինը նվազել է 26.9%-ով, ոսպինը՝ 20.2%-ով, հաճարինը՝ 5.6%-ով, բլղուրինը՝ 5.0%-ով, ձավարինը՝ 4.7%-ով, բրնձինը՝ 4.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2.5%, 1.4%, 0.3%, 1.1%, 1.3% 1.4% գնաճ:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ մակարոնի գինը նվազել է 11.3%-ով, կարագինը՝ 3.5%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% և 1.2% գնաճ:
Տավարի մսի գինը 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, թարմ կաթինը՝ 3.5%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.4%-ով:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 30.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3.1% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.4% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.6% գնաճ:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 13.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4%-ով:
Ալկոհոլային խմիչքի գները 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել են 6.1%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով:
Դրան զուգընթաց, 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 19.1% և ոլոռի՝ 17.1%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ 0.3% և 0.7% գնանկում:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի` 13.2%, ոչխարի մսի 2.6% գնանկում և թռչնամսի` 0.9% գնաճ, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%, 1.2% և 0.3% գնանկում:
Մարգարինի գինը 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 18.4%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 5.5%-ով, պանրինը՝ 3.1%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ համապատասխանաբար 1.0%, 0.5%, 0.3%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.3%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2% գնաճ։
Մրգի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 1.0%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.2% գնանկում: