ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կներեք, բայց ո՞ւմ հաշվին է խրախճանքը». Հայերը շոկի մեջ են ընկել Փաշինյանի աղջկա ընդամենը մի քանի օրվա մեջ կատարված ծախսերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ վերջերս հայտնի է դարձել, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել վարչապետի աշխատակազմին 2024 թվականին տրամադրվող գումարը: Ընդ որում, խոսքը ոչ թե փոքր գումարի, այլ 1 միլիարդ 175 միլիոն ռուբլու մասին է։

Համացանցն այդ առիթով հիշել է, որ կառավարության ղեկավարն արտասահմանյան իր ճամփորդություններին հաճախ է տանում ընտանիքի անդամներին։ Օրինակ Գրանադա կատարած վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատվել է դստեր՝ Մարիամի հետ։ Ուստի զարմանալի չէ, որ սոցցանցի օգտատերերից մեկը ողջամիտ հարց է տվել. «Կներեք, բայց ո՞ւմ հաշվին է խրախճանքը»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չափազանց մեծ ծախսեր են անում, քանի որ գիտեն, որ իրականում ոչ ոքի հաշվետու չեն։ Շարքային մարդը չի կարող կառավարությունից պահանջել որոշակի ծախսերի բացատրություն։ «Նրանք աշխատում են այնպես, ինչպես ուզում են և ծախսում են այնպես, ինչպես ուզում են», - ասել է Պարսյանը։

Ամփոփելով Պարսյանը հավելել է, որ միջազգային պրակտիկայի համաձայն ընտանիքի անդամների ճանապարհածախսը վճարվում է պետբյուջեից։ Ուստի ակնհայտ է, որ Մարիամն իր հաշվին չի թռել Գրանադա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular