ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինքենը տեղեկացրել է Գազայի լիակատար տարհանման պլանների բացակայության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարայում բանակցությունների ժամանակ ասել է, որ Գազայի հատվածից բնակիչների լիակատար տարհանման պլաններ չկան եւ կարող է քննարկվել մարտական գործողությունների մի ինչ-որ դադար։ Այս մասին գրել է Hurriyet թերթը։

Թերթը նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բլինքենի հետ բանակցություններում նշել է, որ Անկարան սպասում է շուտափույթ հրադադարի Իսրայելի եւ Գազայի միջեւ։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն իր դիրքորոշման պատճառով վնասում է սեփական միջազգային հեղինակությանը։ ԱՄՆ-ն չի օգտագործում «հրադադար» բառը եւ նախընտրում է «դադարը», նշել է թերթը։

Բլինքենը եւ նա պատվիրակությունը Անկարայում հայտարարել են, որ մտադիր են ակտիվացնել ջանքերը քաղաքացիական անձանց պաշտպանությունը ու հումանիտար օգնությունն ավելացնելու ուղղությամբ։ Ամերիկյան կողմը, ինչպես նշել է Hurriyet-ը, Թուրքիային հավաստիացրել է, որ Գազայի բնակիչների լիակատար տարհանման պլաններ չկան, եւ նշել է, որ «բոլորը կմնան իրենց տեղերում»։

Բլինքենի եւ Ֆիդանի բանակցությունները տեղի են ունեցել Անկարայում նոյեմբերի 6-ին, դրանք տեւել են մոտ երկուսուկես ժամ։ Ամերիկացի դիվանագետին մեկ օր առաջ սառն էին դիմավորել օդանավակայանում, որտեղ չի եղել երկրի բարձրագույն ղեկավարության ոչ մի ներկայացուցիչ։ Բլինքենին ողջունել է միայն Անկարայի փոխքաղաքապետը, իսկ հետո Ֆիդանը տեսախցիկների առջեւ խուսափել է Բլինքենի հետ բարեկամական գրկախառնությունից։ Թուրքիայի ԱԳՆ արձանագրային լուսանկարում երեւում է Ալ-Աքսա մզկիթի արձանիկը, կիսալուսինը եւ աստղերը, որն այնպես է դրվել, որպեսզի կադրում լինի Բլինքենի կողքին։

Թուրքական ԶԼՄ-ները համոզված են, որ դա յուրատեսակ բողոք է Իսրայելի գործողություններին Վաշինգտոնի աջակցությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն շաբաթ օրը հայտարարել էր, որ հետ է կանչում իր դեսպանին Իսրայելից՝ խորհրդակցությունների համար, Գազայի հատվածում այդ երկրի ռազմական գործողության պատճառով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular