ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում է Արցախից տեղահանվածների «40 000+10 000» դրամ աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ տեղահանված արցախահայության «40 000+10 000» դրամ աջակցության ծրագրի առցանց դիմումների ընդունման գործընթացը, որոնք նախատեսված են նոյեմբեր և հաջորդ ամիսների համար. «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ըստ նախարարի՝ ՄՍԾ-ի կողմից վճարման է ուղարկվել 92 525 անձի, որից 5 358-ը՝ 10 000 դրամ, իսկ 87 167-ը՝ 10 000+40 000-ական դրամ:

«Նոյեմբեր ամսվա դիմումները այսօրվանից էլեկտրոնային հարթակում կարող եք ներկայացնել»,- տեղեկացրեց նախարարը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցնեներին:

Ինչ վերաբերում է 100-հազարական դրամ միանվագ աջակցությանը՝ հիմնական վճարումները կատարված են, այդ աջակցությունը ստացել է 104 200 անձ: «Այսօր կատարվել են վերջին փոխանցումները»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular