ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուրբանիզմի համաշխարհային օր, Ռադիոլոգիայի համաշխարհային օր, ՈՒՀԱ-ի միջազգային օր, Ղրղզստան՝ Պատմության և նախնիների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912– տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բացումը:

1914 – ծնվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

1918 – ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ Գայանե Չեբոտարյանը:

1932 – ծնվել է բուսաբան Վլադիսլավ Աղաբաբյանը:

1949 – ծնվել է համաճարակաբան, գիտնական Սիրանույշ Աղաջանյանը:

1968 – ծնվել է քաղաքական և պետական գործիչ Արթուր Բաղդասարյանը:

1969 – ծնվել է քանդակագործ Տիգրան Հովումյանը:

1987– վախճանվել է դրամատուրգ, թատերագետ, դերասան Արարատ Բարսեղյանը:

2000 - Ֆրանսիայի սենատն ընդունել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

2004- Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի տնօրեն:

2008- ձերբակալվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը:

2012-կայացել է Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը, նախատեսվել է այն շահագործման հանձնել 5 տարվա ընթացքում:

2013- մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանին՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։

2016- հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայտարարվել է Շուշին ադրբեջանցիների կողմից վերջանականորեն գրավելու մասին:

2021-Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը, որի ավարտին ընդունվել է հայտարարություն:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

30 –ծնվել է  Հռոմի կայսր Ներվան:

1280 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Ալբերտ Մեծը:

1519– իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը մտել է Տենոչտիտլան:

1520 –սկսվել է ստոկհոլմյան արյունային բաղնիքը՝ մասսայական մահապատիժները: 3 օրվա ընթացքում դանիական թագավոր Քրիստիան 2-րդի հրամանով որպես հերետիկոսներ մահապատժի են ենթարկվել հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում եպիսկոպոսներ, պետական ծառայողներ, մեծահարուստներ և այլն:

1622 – ծնվել է Շվեդիայի թագավոր Կառլ 10-րդ Գուստավը:

1656– ծնվել է անգլիացի աստղագետ և երկրաֆիզիկոս Էդմունդ Հալեյը, որի անունով անվանվել է Հալեյի գիսավորը:

1674– վախճանվել է անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ջոն Միլթոնը:

1793 - Լուվրն առաջին անգամ հասարակության համար բացվել է որպես ազգային գեղարվեստական թանգարան:

1832 –ծնվել է  վրացի գրող, իրավաբան և քաղաքական գործիչ Իլյա Ճավճավաձեն:

1889– Մոնտանան դարձել է ԱՄՆ-ի 41-րդ նահանգը:

1895 —էլեկտրականության հետ փորձեր կատարելիս Վիլհելմ Ռենտգենը հայտնաբերել է ճառագայթներ, որոնց անվանել է  X-ճառագայթներ, հետագայում գիտնականներն այդ ճառագայթները վերանվանել են նրա անունով՝ ռենտգենյան ճառագայթներ:

1903 – Հոլլանդիայում հայտնագործել են էլեկտրասրտագիրը՝ էլետրոկարդիոգրաֆը:

1916 – ծնվել է խորհրդային հայտնի դերասան Զինովի Գերդտը:

1923 —Մյունխենում տեղի է ունեցել «գարեջրային ապստամբությունը», որի ժամանակ Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը փորձել է զավթել իշխանությունը:

1935– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ալեն Դելոնը:

1946 – ծնվել է հոլանդացի նախկին ֆուտբոլիստ մարզիչ Գուս Հիդինքը:

1953-վախճանվել է ռուս արձակագիր և բանաստեղծ Իվան Բունինը:

1961– եթեր է հեռարձակվեց ՈՒՀԱ-ի (Ուրախների և Հնարամիտների ակումբ) առաջին հաղորդումը:

1998- վախճանվել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Մարեն:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular