ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20-ամյա եղբայրն ու նախկին ամուսինը մուրճով ծեծել ու սպանել 41-ամյա կնոջը․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստնաի Իժևսկ քաղաքում 20-ամյա տղան մուրճով ծեծել է 41-ամյա քրոջը՝ մանկության ժամանակ ունեցած դժգոհությունների պատճառով։ Սպանության հարցում նրան օգնել է կնոջ նախկին ամուսինը։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։ 

Ամեն ինչ տեղի է ունեցել նախօրեին Պոդլեսնայա 9-րդ փողոցում։ Գիշերվա տասնմեկ անց կեսին (Երևանի ժամանակով նոյեմբերի 9-ի 00։30-ին) Տատյանան աշխատանքից վերադառնալիս է եղել "Կարմիր&Սեւ" խանութից։ Նրան կրտսեր եղբայր Ալեքսեյը և նախկին ամուսին Արկադին նստած սպասելիս են եղել մեքենայում։

Երբ կինը անցնելիս եղել, տղան դուրս է ցատկել մեքենայից ու մուրճով մի քանի անգամ հարվածել նրա գլխին։ Դրանից հետո 48-ամյա հանցակիցը նրան տարել է դեպքի վայրից։ Նրանք ուրճն ու կնոջ պայուսակը նետել են մոտակա լճակը։

Մարդասպաններին բերման են ենթարկել առավոտյան։ Ինչպես բացատրել է տուժողի եղբայրը, ինքը մանկուց ատել է քրոջը և անընդհատ վիճել նրա հետ. նախկին ամուսինն ունեցել է իր սեփական շարժառիթը. Տատյանայի հետ հարաբերությունները բարդ են եղել ամուսնալուծության գործընթացի պատճառով: Նրանք համատեղ երկու երեխա ունեն։

Նախնական դավադրությամբ մի խումբ անձանց կողմից սպանության համար երկուսին էլ սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular