ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Փաշինյանը խոսում է «Խաղաղության օրակարգի» մասին, հայտարարում, որ ճանաչում է Ադրբեջանի 86600 կմ քառակուսի տարածքը, պաշտոնական Բաքուն ամենևին էլ մտադիր չէ կանգ առնել ձեռք բերածի վրա և Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնում։

Այսօր Ստեփանակերտում Ադրբեջանը շքերթ է իրականացնելու, իսկ դրա կապակցությամբ մի հայտարարություն է տարածել, պնդել, թե 2020 թվականից ի վեր հասել է իր նպատակներին, վերականգնել իր տարածքային ամբողջականութունը, միաժամանակ հայտարարում է, թե դեռ «Երևանից ստանալիք ունի, Հայաստանը մերժել է վերադարձնել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի տակ են»։

Տևական ժամանակ սեթևեթելուց հետո Փաշինյանը խոստովանեց, որ անկլավների հարցը քննարկման թեմայում է, ընդ որում ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայկական կողմին մեղադրում են Ղազախի շրջանի 7 և Նախիջևանի Սադարակի շրջանի 1 գյուղ օկուպացնելու մեջ։

Հայաստանն էլ Նիկոլ Փաշինյանի բերանով հայտարարում է, թե հավակնում են Արծվաշենին։ Իհարկե, մակերեսի առումով 8 գյուղերը միասին համադրելի են Արծվաշենի հետ, սակայն խնդիրն ամենևին էլ զուտ տարածքը չէ, այլ ենթակառուցվածքները, նախ Արծվաշեն հասնելու համար հայկական կողմը լրջագույն խնդիրներ ունի, ի վերջո Արծվաշենը գտնվում է հարթավայրային տարածքում և այն պաշտպանելը չափազանց բարդ է լինելու, առավել ևս, որ շատերը կհրաժարվեն տեղափոխվել այնտեղ։ Փոխարենն Ադրբեջանը, եթե Աստված մի արասցե, ստանա իր պահանջած անկլավները, ապա առնվազն 2 կարևորագույն ճանապարհ Երասխի հատվածում՝ Քյարքին և Տավուշի հատվածում՝ Ոսկեպար մասում հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար, որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Ինչևէ, Ադրբեջանը շարունակում է իր պահանջները ներկայացնել Հայաստանին, իսկ փաշինյանական վարչախումբն էլ գլխիկոր համաձայնվում է նրանց հետ։

Օր առաջ հարկավոր է ազատվել գործող վարչախմբից, այլապես դրա հետևանքները չափազանց ծանր է լինելու առանց այն էլ կորսված Արցախի ֆոնին։

Լուսինե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular