ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Ա-ն հանդես է գալու որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քահանայապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին հրավիրել է  հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով։ Հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ պիտի ըլլայ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ՝ այս հինգշաբթի օրուան նիստէն առաջ կատարելով բացման աղօթքը», - նշել է ANCA-ն։

2022 թվականի սեպտեմբերին Վեհափառը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի ժամանակ ընտրվել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արևելյան ուղղափառ եկեղեցիները։  

Առավոտյան աղոթքը կհեռարձակվի C-SPAN ուղիղ եթերում և կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ: Այն կհեռարձակվի նաև ANCA-ի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում: Այն նախատեսվում է սկսել հինգշաբթի, նոյեմբերի 9-ին մոտավորապես ժամը 9:00-ին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular