ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ սովորողների ուսհաստատություններ ընդունման և տեղափոխման կարգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»:

Նախարարության տեղեկացմամբ՝ նախորդ կարգավորմամբ՝ դպրոցին լիցենզիայով տրված տեղերում փոփոխության առաջարկի համար սահմանված էր ժամկետ՝ մինչև տվյալ տարվա մայիսի 20-25-ը, որի ընթացքում տնօրենները կարող էին դիմել լիազոր մարմնին՝ հիմնավորելով լիցենզիայով տրված տեղերի ավելացման պահանջը, սակայն այս ժամկետը հնարավորություն չէր տալիս փոփոխություններ կատարել ավելի ուշ, երբ դպրոցի համար հայտագրված սովորողների թիվը հստակ էր:

Նոր կարգավորմամբ կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկի ներկայացման ժամկետ է սահմանվել մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով:  Ժամկետը երկարաձգվել է, քանի որ այդ ժամանակահատվածում տնօրենները հստակ գիտեն տարրական օղակում լիցենզիայով սահմանված որքան տեղեր կարող են ավելացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular