ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք Ռուսաստանը կհամաձայնվի Հռոմի ստատուտի պայմանները շրջանցելու Հայաստանի առաջարկին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bfm.ru-ն գրում է, որ վերջերս Հայաստանը հայտարարել է, որ հակառակ Հռոմի ստատուտի պահանջներին Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է առանձին համաձայնագիր կնքել բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ  Երևանը վավերացրել է Հռոմի ստատուտը հոկտեմբերի սկզբին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետընթացի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատության ֆոնին։ Կրեմլը միանշանակ է արձագանքել դրան և վավերացումն անվանել է ոչ ճիշտ:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր կարծիքն է հայտնել Երևանի այդ լրացուցիչ համաձայնագրի առաջարկի մասին. «Դա նույն բազմաուղղվածությունն է, որն իրականում պաշտոնապես Հայաստանի արտաքին քաղաքականությունն է։ Այո, Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել բոլոր այն երկրների հետ, որոնց հետ դա հնարավոր է, և չի նույնացնում ռուսամետն ու հակաարևմտյանը, կամ հակառուսականն ու արևմտամետը, այսինքն սա այն դեպքը չէ։ Նման առաջարկ արվել է դեռևս Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից առաջ, այստեղ նորություն չկա։ Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին ոչ մի կապ չունի Ռուսաստանի կամ նրա հետ հարաբերությունների հետ։ Ինձ համար դժվար է ասել, թե Մոսկվան ինչպես կարձագանքի դրան, դա նաև կախված է նրանից, թե Կրեմլը ինչպես կվերաբերվի նման ձևաչափին»:

Հիշեցնենք, որ պաշտոնական մակարդակով Երևանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը թույլ կտա «Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների համար»:

Ըստ քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևի Ռուսաստանը, փաստացի, անմիջապես է տվել իր պատասխանն այդ առաջարկին, և Մոսկվան միանշանակ չի համաձայնի, նման կերպ փոխզիջում չի լինի. «Դա ուղղակի փորձ էր վատ խաղի պայմաններում լավ ական դնելու, իմ կարծիքով։ Երևանի քաղաքականությունը դժվար է բազմաուղղված անվանել, իմ կարծիքով, ընդհակառակը, այն ուղղված է շատ կոնկրետ ուղղությամբ։ Իսկ միջպետական ​​համաձայնագիր կնքելու տարօրինակ առաջարկը, որն ինչ-որ կերպ թույլ կտա Հայաստանին հրաժարվել ՄՔԴ-ով պարտավորություններից Ռուսաստանի մասով, մեղմ ասած ծիծաղելի է, թեկուզ միայն այն պատճառով, որ այդ պարտավորությունները գերակա են ցանկացած այլ փաստաթղթի նկատմամբ, ներառյալ միջպետական ​​բնույթի: Բացի դա, ինչպես հայտարարվել է, այդ թվում Մոսկվայից, փաստաթղթի ոչ մի տեքստ երբևէ չի ներկայացվել, իսկ համապատասխան առաջարկը եղել է բառացիորեն Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց մի քանի օր առաջ, և, հետևաբար, դա ակնհայտ անլուրջ է եղել»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular