ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամերիկան ընդդեմ բոլորի»․ Նիկոլայ Պատրուշևը գիրք է նվիրել ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներին․ նիստին Հայաստանը ներկայացված չէր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին մասնակցած իր գործընկերներին գիրք է նվիրել, որում անդրադարձ է կատարվում, նրա իսկ ձևակերպմամբ, ԱՄՆ-ի  քայքայիչ դերակատարմանը և շանտաժի միջոցով աշխարհում իր գերիշխանությունը պահպանելու ԱՄՆ-ի փորձերին։

«Ցանկանում եմ ձեզ նվիրել  «Ամերիկան ​​ընդդեմ բոլորի. աշխարհաքաղաքականությունը, պետականությունը և Միացյալ Նահանգների դերակատարումն աշխարհում. պատմություն և ժամանակակից իրականություն» վերնագրով նոր հրատարակված գրքի օրինակները»,- ասել է Պատրուշևը՝ ԱՊՀ երկրների Ախ քարտուղարների ամենամյա նիստի մասնակիցներին հանձնելով յուրօրինակ նվերը։

Նա նշել է, որ գիրքը հեղինակել են Ռուսաստանի գիտական համայնքի ներկայացուցիչները, գրքի ստեղծման աշխատանքներին ներգրավված են եղել գիտական ինստիտուտներ։

«ՌԴ ԱԽ-ում մանրամասն ուսումնասիրել ենք այն ու գտնում ենք, որ գիրքը շատ ակտուալ է՝ հատկապես միջազգային այսօրվա իրադրության պայմաններում»,- ասել է ՌԴ Ախ քարտուղարը։

Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների Ախ քարտուղարների ամենամյա նիստին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել։ Ավելի վաղ ՀՀ ԱԽ գրասենյակը տեղեկացրել էր․«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular