ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազան չի վերահսկվի ո՛չ Պաղեստինի, ո՛չ Իսրայելի կողմից․ Բլինքեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գազայի հատվածն ապագայում չի կարող վերահսկվել ո՛չ ​​ՀԱՄԱՍ-i, ո՛չ Իսրայելի կողմից, Ճապոնիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Առաջինը՝ Գազան չի կարող կառավարվել ՀԱՄԱՍ-ի կողմից, այլապես կկրկնվի հոկտեմբերի 7-ը, և Գազան կօգտագործվի որպես ահաբեկչական ակտերի իրականացման տարածք։ Պարզ է նաև, որ Իսրայելը չի կարող օկուպացնել Գազան։ Միգուցե անցումային փուլ է հարկավոր»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ  ինքն Իսրայելի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում է հասկացել, որ նրանք մտադիր չեն «կրկին օկուպացնել Գազայի հատվածը»։

Միևնույն ժամանակ Բլինքենը ենթադրել է, որ հնարավոր չի լինի վերադառնալ այն իրավիճակին, որը կար մինչև հոկտեմբերի 7-ը՝ հակամարտության սրացումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular