ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Շվեդիայի դեսպանն այցելել է Սյունիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը այցելել է Մեղրի, որտեղ ծանոթացել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետի տարածքին և սահմանային գործառնություններին: Այս մասին հայտնում է ՀՀ–ում Շվեդիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Այնուհետև դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը:

Դեսպանն այցելել է Տաթև, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը ներկայացրել է իրավիճակն ու համայնքի զարգացման ծրագրերը։

 

«Քննարկվել է նաև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող SALAR International-ի աշխատանքը, որը միտված է ժողովրդավարության ամրապնդմանը և տեղական մակարդակում լավ կառավարմանը»,– ասված է հաղորդագրությունում։

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպանը հանդիպել է նաև «Վինեթ Մեղրի» կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular