ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ բան, որ կինը պետք է իմանա սիրուհու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Նա իրեն մեղավոր է զգում

Այո՛, հավատում եք Դուք դրան, թե ոչ, նրան տանջում է մեղքի զգացողությունը: Եթե նա գիտի, որ իր տղամարդն ամուսնացած է, նա ամեն օր մեղքի  զգացողություն է ապրում, ինչպես նաեւ տխրություն ու դեպրեսիա: Օրինակ, երբ տղամարդը նրա հետ է ցանկանում անցկացնել հանգստյան օրերը, բայց տանը սպասում են կինն ու երեխաները, կամ երբ նրա ներկայությամբ խոսում են ամուսնական դավաճանության մասին: Մեղքի զգացողությունը սիրուհուն ուղեկցում է ամբողջ սիրավեպի ընթացքում, բացառությամբ, երբ սիրեցյալն ամուսնացած չէ:

2. Նա, հավանաբար, երբեք չի ծրագրել սիրուհի դառնալ

Յուրաքանչյուր հասուն մարդ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: Ցավոք, երբեմն սխալ որոշումներն ու հանգամանքները կարող են սիրավեպ ունենալու պատճառ դառնալ: Նման բան չկա ցանկացած կնոջ նպատակների մեջ, քանի որ ոչ մեկ չի ցանականում  կապ ունենալ ամուսնացած տղամարդու հետ եւ կորցնել կարիերան, հեղինակությունը, ընկերներին, երբեմն անգամ՝ կյանքը: Էլ չասած՝ ամուսնացած կանանց մասին, ովքեր կարող են կորցնել ընտանիքը: Շատ կանայք պարզապես սիրահարվում են ոչ այն  տղամարդուն, հետո չեն կարողանում նրան թողնել:

3. Նա խանդում է

Եթե կինը սիրուհի է դարձել եւ գիտի, որ իր սիրեցյալն ամուսնացած է, ապա նա, անկասկած, խանդելու է: Նա խանդելու է ամեն անգամ, երբ տղամարդը հեռանա, քանի որ գիտի, որ գնում է ուրիշ կնոջ մոտ: Նա գիտի, որ սիրեցյալն ուրիշ կյանք ունի, որը երբեք չի կիսի իր հետ: Սիրուհին նաեւ նախանձ է զգում, քանի որ կնոջ հետ իր սիրեցյալի հետ հարաբերությունները բաց են, իսկ իրենցը՝ գաղտնի, քանի որ գաղտնի հանդիպումները երբեք առողջ եւ երկարատեւ հարաբերությունների հիմք չեն: Սիրուհին, ինչպես եւ ցանկացած կին, ցանկանում է պարծենալ իր սիրեցյալով, բայց չի կարող դա անել:

4. Նա սիրահարվել է ոչ ճիշտ տղամարդու

Դա հեշտ խնդիր չէ, սերը կույր է լինում: Կինը, որ սիրո պատճառով անտեսում է շատ գործոններ, ի վերջո, պարզում է, որ սիրահարվել է ոչ այն տղամարդուն: Սիրուհին այդ եզրահանգմանը գալիս է վաղ թե ուշ: Այն բանից հետո, երբ նա կանցնի մերժման, վախի ու սիրո ճանապարհով, կարող է ընտրել՝ մնալ այդ կարգավիճակում, թե ոչ:

5. Հարաբերություններում ապագա կա

Քանի՞ կին է անվերապահորեն հավատում տղամարդկանց խոսքերին: Եթե կինն իմանում է, որ իր սիրեցյալն ամուսնացած է կամ իմանում է այդ մասին սիրահարվելուց հետո, ապա որեւէ կասկած չկա, որ նա տրվել է տղամարդու խոստումներին: Բավական հաճախ են ամուսնացած տղամարդիկ ասում, որ իրենք դժբախտ են եւ ցանկանում են ամուսնալուծվել, բայց  խոսքերը ոչ միշտ են գործին համապատասխանում:

Եթե կինը սիրահարված է տղամարդուն, նա արադարացում կգտնի տղամարդու քայլերի համար, քանի որ գիտակցությունը, որ իր սիրելին չի թողնի ընտանիքը, կարող է գալ ամիսներ, անգամ՝ տարիներ հետո:

Աղբյուրը՝ Creu

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular