ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինլանդիան հրաժարվել է հայկական խանութներում ֆիննական դրոշի ներքո ռուսական շիլաներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dp.ru-ն գրում է, որ հայկական խանութներում վաճառվող Ֆինլանդիայի դրոշով  Myllyn Paras ապրանքանիշի ռուսական արտադրության վարսակի փաթիլներն ու շիլաները ոչ մի կապ չունեն Ֆինլանդիայի հետ։ Այս մասին հայտարարել է շվեդական Lantmännen խումբը, որը  ֆիննական Myllyn Paras ընկերության սեփականատերն է։

Հիշեցնենք, որ Ֆիննական թերթերից մեկի ընթերցողներից մեկը հայկական խանութներից մեկում տեսել է ռուսական վարսակի փաթիլներ և շիլաներ Myllyn Paras ապրանքանիշի տակ, իսկ փաթեթավորման մեջ նրա ուշադրությունն է գրավել հատկապես «Ֆիննական որակի» և Ֆինլանդիայի դրոշի մասին խոսքերը։

Lantmännen-ը ասել է, որ ինքը Ռուսաստանում գործնեություն չի իրականացնում, և Myllyn Paras-ի հացահատիկային և հատիկային ապրանքներ վաճառող ռուսական ընկերությունը «ոչնչով չի խախտում պայմանագրերը», քանի որ իրավունք ունի օգտագործել այդ ապրանքանիշը Ռուսաստանի և որոշ հարևանների շուկաներում ապրանքներ վաճառելիս: Ռուսները ստացել են այդ իրավունքը, երբ ֆիննական Myllyn Paras-ը թողել է բիզնեսը Ռուսաստանում, իսկ նման պայմանագիր կնքվել էր նախորդ սեփականատերերի կողմից, նշել է Lantmännen-ը։ Հիշեցնենք, որ շվեդական Lantmännen խումբը ֆիննական Myllyn Paras-ընկերության սեփականատեր է դարձել միայն 2022 թվականի հունիսին։ Ռուսաստանում Մոսկվայի տարածաշրջանի Myllyun Paras գործարանը 2015 թվականից արտադրում և փաթեթավորում է տարբեր տեսակի հացահատիկային խառնուրդներ և շիլաներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular