ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. իրանական կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է, վիրավորներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 49-ամյա Ա. Սմայլինը իր վարած Foton մակնիշի կցորդիչով բեռնատարով Սիսիա Երևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Բոչկայի ձոր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ս. Սմյալինը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սիսիան» բժշկական կենտրոնում:

Մինչ Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների ժամանումը վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գխավորությամբ: 

Պարեկներ Հարություն Գալստյանն ու Սերգեյ Ֆերոյանը տեսնելով, որ շտապօգնությունը ուշանում է, իսկ վիրավորների դեմքի հատվածից արնահոսում է, իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ դեղամիջոցներով՝ յոդ, վիրակապ, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել է հիվանդանոց:

Վթարի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular