ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բախվել են Ford Transit ուղևորատարն ու Opel-ը. մեքենայում եղել է մոտ 20 ուղևոր, hայտնաբերվել են արնանման հետքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի հարևանությամբ բախվել են ռուսական համարանիշներով մարդատար Ford Transit-ն ու Opel մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Ford Transit-ում եղել են մոտ 20 ուղևորներ, ովքեր հրաժարավել են բժշկական օգնությունից, այն դեպքում, երբ դեպքի վայր էին ժամանել շտապօգնության բժիշկները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Ոսկանյանն ու Սուրեն Իշխանյանը:

Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել  Երևանի վարչական տարածքում, ինչից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակ, որտեղից ժամանել են պարեկները:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել, ասում էին, որ Ford Transit-ի մեջ եղել են ուղևորներ, ովքեր մեկնում էին Սևան, իսկ այն շահագործվում է Սևանում հայտնի Արա Սմբատյանի կողմից Սևան- Երևան երթուղու մեջ և Ford Transit-ը շահագործվում է այդ գծի մեջ անօրինական ճանապարհով: Այս տեղեկությունը պետք է պարզվի, հակառակ դեպքում հարց է առաջանում, եթե այդպես է, ինչու է ռուսական համարանիշնեով ավտոմեքենան առանց փաստաթղթերի ուղևորափոխադրում կատարում: 


© https://shamshyan.com/hy/article/2023/11/09/1249805

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular