ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը Գազայի հատվածի բնակչությանը ցեղասպանությունո՞վ է սպառնում. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելցի նախարարի հայտարարությունը հաստատում է, որ Իսրայելն ունի միջուկային զենք, ինչն արդիական է դարձնում Մերձավոր Արևելքում նման զենքերից զերծ գոտի ստեղծելը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ, Երուսաղեմի գործերի և ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուն Գազայի հատվածում ատոմային ռումբի նետումը հակամարտության զարգացման հնարավորություններից մեկն էր անվանել։

«Մենք այս հայտարարությունները համարում ենք սադրիչ, բացարձակապես անընդունելի և շատ ուշագրավ հետևյալ պատճառներով։ Նախ, նման հայտարարությունները նշանակում են, որ Գազայի հատվածի ողջ խաղաղ բնակչությանը սպառնում են միջուկային զենքով։ Ի՞նչ է սա՝ ցեղասպանության սպառնալի՞ք»: - ասվում է Զախարովայի ուղերձում։

 

Նրա խոսքով՝ այս հայտարարություններն արդարացումներ չունեն և չեն կարող ունենալ։

«Երկրորդ, միջուկային զենք ունենալու հարցում Իսրայելում պատմականորեն անորոշության քաղաքականության ֆոնին, այս հայտարարությունները ոչ միայն հստակորեն հաստատում են, որ այս երկիրը նման զենք ունի, բայց նրանք նաև պատրաստակամություն են ցուցաբերում՝ լրջորեն դիտարկելու դրա կիրառման հնարավորությունը բոլորովին ոչ ադեկվատ սցենարներում»,- հավելել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքերից և դրանց առաքման միջոցներից զերծ գոտի ստեղծելու հարցը գնալով ավելի արդիական և հրատապ է դառնում։ Այս ուղղությամբ առաջընթացը, նրա խոսքով, «սիստեմատիկորեն «տորպեդահարվում է» Իսրայելի կողմից՝ Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությամբ և թողտվությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular