ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չուկոտկայում Ան-2 ինքնաթիռ է կորել․ նրանում եղել են երեք հոգի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ան-2 ինքնաթիռը, որում եղել է երեք մարդ, դադարեցրել է կապը Չուկոտկայում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր գրասենյակի ներկայացուցիչը։

««Ժամը 05.30-ին (Մոսկվայի ժամանակով) Մագադանի տարածքային պլանավորման կենտրոնի հերթապահը տեղեկություն է ստացել, որ Մոսկվայի ժամանակով ժամը 01.40-ին «Ստրիժ Ավիա» ավիաընկերությանը պատկանող Ան-2 ինքնաթիռը օդ է բարձրացել Պևեկ-Պոլյարնի-Պևեկ երթուղով և վայրէջք կատարելու ժամանակ կապ չի հաստատել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հայտնի են ինքնաթիռի վերջին կոորդինատները։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ և մեկ ուղևոր։ Փրկարարները, այդ թվում՝ բուժաշխատող, թռիչքի երթուղիով մեկնել են օգնության՝ Մի-8 ուղղաթիռով։ Մոսկվայի ժամանակով ժամը 06.30-ին երկու ամենագնաց մեքենա է ուղևորվել որոնողական աշխատանքների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular