ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիության թեկնածուի կարգավիճակի շնորհումը չպետք է Վրաստանի համար շպրտված ոսկոր դառնա. նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության թեկնածուի կարգավիճակի շնորհումը չպետք է Վրաստանի համար շպրտված ոսկոր դառնա։ Դրան պետք է հաջորդեն այլ որոշումներ, France Info ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Եվրոպան մեզ այդքան հեշտ կարգավիճակ չպետք է տա, չպետք է դրանից շպրտված ոսկոր դարձնի։ Այս կարգավիճակին պետք է հաջորդի եվրոպական աջակցությունը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նախագահը հավելել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների առանցքային պահը պետք է լինեն 2024 թվականի աշնանը հանրապետությունում նշանակված խորհրդարանական ընտրությունները։ Նա կարծում է, որ ընտրությունների արդյունքներից հետո երկիրը միակուսակցական իշխանությունից պետք է անցնի կոալիցիոն կառավարման։

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նոյեմբերի 8-ին ասել է, որ կառույցը խորհուրդ է տալիս ԵՄ Խորհրդին բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ համայնքին անդամակցելու և Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ ԵՀ-ն դրական է գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները, սակայն հայտարարել է, որ երկիրը դեռ անելիքներ ունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular