ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին ճնշում գործադրել Իսրայելի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գազայի հատվածում հրադադարը և ճգնաժամի կարգավորումը լինելու են Իսլամական համագործակցության կազմակերպության` նոյեմբերի 12-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները, սակայն այդ նպատակներին հնարավորինս արագ հասնելու համար ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Milliyet-ը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հույս ունի հրադադար հաստատել Գազայի հատվածում, քանի որ այնտեղ հազարավոր անմեղ մարդիկ են զոհվում։ «Խոսքը 2-2,5 միլիոն բնակչություն ունեցող Գազայի մասին է։ Այժմ այստեղ գրեթե 11 հազար երեխա, կին և տարեց պաղեստինցի է մահացել։ Բացի այդ, կան 25-30 հազար վիրավորներ»,- հավելել է նախագահը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում, ինչպես եվրոպական շատ երկրներում, մարդիկ դժգոհություն են հայտնում տեղական իշխանությունների քաղաքականությունից՝ կապված պաղեստինաիսրայելական հակամարտության հետ, և մատնանշել է անբավարար մարդասիրական աջակցությունը անկլավում գտնվող խաղաղ բնակիչներին։

«Մեզ կոնկրետ քայլեր են պետք, ոչ թե հերոսական հռետորաբանություն և դատարկ մարդասիրական շոուներ։ Նրանք [ԱՄՆ] ասում են. «Մենք հավատարիմ ենք ավելի լավ ճանապարհային քարտեզի»: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան ՄԱԿ-ի բանաձևերը: Եթե ​​դուք անկեղծ եք հրադադարի հարցում, ճնշում գործադրեք Իսրայելի վրա: Որովհետև մարդիկ մահանում են, մայրերը կորցնում են երեխաներին, երեխաները՝ ծնողներին»,- ասել է Էրդողանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular