Կրասնոդարի ֆիլհարմոնիկում տեղի կունենա «The Voice» մրցույթի հայազգի մասնակից Ջուլիա Թավրիզյանի համերգը
ՄՇԱԿՈՒՅԹ
Կրասնոդարի Գ. Պոնոմարենկոյի անվան ֆիլհարմոնիայում նոյեմբերի 17-ին ժամը 19:00-ին տեղի կունենա «The Voice» մրցույթի հայ մասնակից Ջուլիա Թավրիզյանի՝ «Սիրո ժամանակը» խորագիրը կրող համերգը՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Միխայիլ Գոտլիբ):
Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի տելեգրամյան ալիքը։
Համերգային ծրագրում ներառված են մեներգեր և դուետներ: Ելույթ կունենան նաև ջութակահար Սամվել Հայրապետյանը և դուդուկահար Վարդան Բալոյանը։