ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից վնասը, ըստ նախնական հաշվարկների, 3 միլիարդ դոլարի է հասնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է մոտ 3 մլրդ դոլար, հայտնել է Պաղեստինի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ըստ նախնական գնահատականի՝ բնակելի շենքերին հասցված վնասը կազմել է 2 մլրդ դոլար, ենթակառուցվածքներին հասցված վնասը՝ մոտ 1 մլրդ դոլար»,- նշված է հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Իսրայելը  ավելի քան 13 հազար ռումբ է նետել Գազայի տարածք։

«Գազայի հատվածում ագրեսիայի սկզբից ի վեր օկուպանտը  օգտագործել է մոտ 32 հազար տոննա պայթուցիկ և ավելի քան 13 հազար ռումբ, այսինքն՝ միջինը 87 տոննա՝ մեկ կիլոմետրում»,- նշված է հաղորդագրությունում։

Պաղեստինի կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ ռմբակոծություններից վնասվել է բնակելի միավորների կեսից ավելին, ամբողջությամբ ավերվել է 40 000 շենք-շինություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular