ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Chevrolet Niva-ն շրջվել է ձորը․ վիրավորներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 10-ին, ժամը 22։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Թ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular