ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճաբանություն-ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ. նոր մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշում կրակոցներ են հնչել: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Նոր Արեշ 4-րդ փողոցի 18 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 24-ամյա Գոռ Ս.-ի, 50-ամյա Եղիշե Ս.-ի և 28-ամյա Սարո Գ.-ի միջև, որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի, որից հետո Գոռ Ս.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչից հետո կռվի մասնակիցները դիմել են փախուստի:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

Ավելի վաղ MediaHub-ն անդրադարձել էր այս դեպքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular