ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վարկանիշը նվազում է, բայց իշխանափոխություն անող չկա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը երեկ ներկայացրել է վերջին հարցման արդյունքները։ Հարցին, թե ինչպես են գնահատում ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության ու վարչապետի գործունեությունը՝ հարցվածների 34 տոկոսը հավանություն է տվել վարչապետի գործունեությանը, 52,6 տոկոսը նշել է, որ հավանություն չի տալիս։ 29,1 տոկոսը հավանություն է տվել կառավարության գործունեությանը, 57,7 տոկոսը նշել է, որ հավանություն չի տալիս։ Ազգային ժողովի գործունեությանը հավանություն է տվել 22,2 տոկոսը, իսկ 64 տոկոսը՝ հավանություն չի տվել։ ՀՀ նախագահի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 23 տոկոսը, հավանություն չի տվել 53,7 տոկոսը։

Հարցումները վկայում են, որ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշը գնալով նվազում է, սակայն չկա այն քաղաքական ուժը կամ միավորը, որը կկարողանա նրանց հեռացնել իշխանությունից։ Սա, իհարկե, ցավալի իրողություն է, երբ քաղաքական դաշտն այնպես է ամայացել և դեգրադացվել, որ ունակ ուժեր պարզապես գոյություն չունեն։

Ըստ «GALLUP International Association»-ի, ամենավատ ցուցանիշն ունի Ազգային ժողովը, ինչը ոչ միայն իշխանության, այլև ընդդիմադիր ուժերի ցածր վարկանիշի մասին է խոսում։ Բնավ զարմանալի չէ, որ խորհրդարանը հանրության շրջանում ամենացածր վարկանիշն ունի: Նման ցածրորակ խորհրդարան ՀՀ անկախության շրջանում երբևէ չի եղել։

Հասմիկ Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular