ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսլանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել Ֆագրադալսֆյալ հրաբխի հնարավոր ժայթքման պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսլանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ երկրաշարժերի շարքը առաջ է բերել Ֆագրադալսֆյալ հրաբխի հնարավոր ժայթքման վտանգ, տեղեկացրել է ВВС-ն։

Իշխանությունները Գրինդավիկ քաղաքի բնակիչներին հրամայել են տարհանվել։

Իսլանդիայի օդերեութաբանական բյուրոն (IMO) տեղեկացրել է, որ կարծում է, որ ընդերքում մեծ քանակությամբ մագմա է կուտակվել, որը կարող է մակերես դուրս գալ։ Հինգշաբթի օրը Ռեյկյանես թերակղզու շրջանում ակտիվությունը հանգեցրել է այն բանին, որ փակվել է «Երկնագույն ծովալճակ» հանգստյան գոտին։ Հոկտեմբերի վերջից  Իսլանդիայի հարավ-արեւմուտքում գրանցվել է ավելի քան 20 000 ստորգետնյա ցնցում։

Իսլանդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ տարհանման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ IMO-ն չի կարողացել բացառել, որ «ձեւավորվող մագմատիկ թունելը կարող է հասնել Գրինդավիկին»։

Մոտ 4 000 բնակիչ ունեցող քաղաք տանող բոլոր ճանապարհները փակ են՝ ծայրահեղ անհրաժեշտներից բացի, որպեսզի ապահովվի տրանսպորտի մուտքն ու ելքը։

IMO-ն ուրբաթ օրվա հայտարարությունում տեղեկացրել է, որ «սեյսմիկ ակտիվության զգալի փոփոխություններ են կատարվել, եւ օրվա ընթացքում ցնցումները շարժվել են Գրինդավիկի ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular