ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի ԱԳՆ-ն «տարօրինակ ու խորհրդավոր» է անվանել Կրեմլի վրա հարձակումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումն անվանել է «տարօրինակ ու խորհրդավոր» միջադեպ։ Այս մասին նա ասել է France Inter ռադիոկայանի եթերում։

Դիվանագետը պարզաբանել է, որ ինքը միջադեպի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն չունի և մտադիր չէ խորանալ որևէ վարկածի մեջ։ Միաժամանակ, նա դրոնների հետ կապված միջադեպն անվանել է տարօրինակ դրվագ, որը դժվար է հասկանալ նորմալ իրավիճակում։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրը, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի նախագահն այդ պահին շենքում չի եղել, սարքերը խոցվել են։ Չնայած հարձակմանը՝ մայիսի 9-ի շքերթը չի չեղարկվել։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ ռուսական հատուկ ծառայությունները կանեն ամեն ինչ՝ տոնն անվտանգ անցկացնելու համար։ Մոսկվան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը որակել է՝ որպես ծրագրված ահաբեկչություն։ Կիևում մերժել են Ուկրաինայի զինված ուժերի ներգրավվածության մասին հայտարարությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular