ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մուսուլմանական երկրների ղեկավարները Գազայում ռազմական գործողությունների դադարեցման կոչ են արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սաուդյան Արաբիան եւ մուսուլմանական երկրները շաբաթ օրը Գազայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ են արել՝ իսլամա-արաբական համատեղ գագաթաժողովում (Էր Ռիադ) հայտարարելով, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում պաղեստինցիների դեմ հանցագործությունների համար, տեղեկացրել է Reuters-ը։

Թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը գագաթաժողովի է հրավիրել արաբական եւ մուսուլմանական ղեկավարներին, քանի որ թագավորությունը ձգտում է ազդեցություն գործել, որպեսզի ստիպի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին դադարեցնել Գազայում ռազմական գործողությունները։

Հանդիպմանը ներկա էին տասնյակ ղեկավարներ, ներառյալ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադա Ալ-Թանին եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

 

Արքայազն Մոհամեդը հայտարարել է, որ թագավորությունը հաստատում է, որ «դատապարտում է այդ բարբարոսական պատերազմը Պաղեստինի մեր եղբայրների դեմ»։

«Մենք բախվում ենք հումանիտար աղետի, որը ապացուցում է Անվտանգության խորհրդի եւ միջազգային հանրության անկարողությունը՝ վերջ դնելու Իսրայելի կողմից միջազգային օրենքների աղաղակող խախտումներին»,- ասել է նա գագաթաժողովի մասնակիցներին դիմելով։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պաղեստինցիները բախվում են «ցեղասպանական պատերազմի» եւ կոչ է արել Միացյալ Նահանգներին «վերջ դնել իսրայելական ագրեսիային»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular