ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոլցն աջակցել է Իսպանիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի թեկնածությանը ԵՆԲ ղեկավարի պաշտոնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը աջակցել է Իսպանիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Նադի Կալվինոյի թեկնածությանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահի պաշտոնում, տեղեկացրել է Reuters-ը։

«Ես կարծում եմ, որ նա ԵՆԲ շատ լավ նախագահ կլինի»,- ասել է Շոլցը Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) Մալթայում ընթացող կոնգրեսում։

Նա ավելացրել է, որ  անցյալում միասին լավ են աշխատել, երբ գլխավորում էին իրենց երկրների ֆինանսների նախարարությունները։

 

Շոլցի դիրքորոշումը կարեւոր է Կալվինոյի թեկնածության համար, քանի որ Գերմանիան Ֆրանսիայի հետ միասին ԵՆԲ-ի (կարեւոր մարմին Եվրամիության երկրների զարգացման համար) ծանրքաշայինն է։

Դա Բեռլինին կարեւոր ձայն կտա դեկտեմբերի 8-ին ԵՄ ֆինանսների նախարարների բանակցություններում, որտեղ կընդունվի որոշում նոր ղեկավարի մասին։

Ներկայում ԵՆԲ-ն գլխավորում է Գերմանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչ Վերներ Հոյերը։

Աշխարհում ամենամեծ  վարկային ենթակառուցվածքը եւ, հետեւաբար, կլիմայական փոփոխությունների ֆինանսավորման նոր միջոցը լինելով՝ ԵՆԲ-ն պետք է ընտրություն կատարի ավելի ռիսկային ուղու եւ իր հիմնական առաքելությանը հավատարիմ մնալու միջեւ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular