ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնի ղեկավարը Իսրայելի ՊՆ ղեկավարին ասել է, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որի ընթացքում իսրայելցի նախարարին հայտնել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա էսկալացիան կանխելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հետեւում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ նոյեմբերի 11-ին։ Օսթինը «հաստատել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և ընդգծել խաղաղ բնակիչներին պաշտպանելու ու մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը», ասվում է տեքստում։

Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ «անհրաժեշտ է կանխել հակամարտության ընդլայնումը Գազայի հատվածից դուրս և խուսափել տարածաշրջանում էսկալացիայից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular