ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին նախազգուշացրել է ուկրաինացիներին ենթակառուցվածքի դեմ նոր գրոհների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին նախազգուշացրել է, որ պատրաստվեն ենթակառուցվածքի դեմ  ռուսական գրոհների նոր ալիքին եւ հայտնել է, որ զորքերն սպասում են հարձակման պատերազմի արեւելյան թատերաբեմում։

«Մենք արդեն հասել ենք նոյեմբերի կեսին եւպետք է պատրաստ լինենք, որ թշնամին կարող է ավելացնել մեր ենթակառուցվածքի դեմ հարվածների քանակությունը դրոններով կամ հրթիռներով։ Ռուսաստանը պատրաստվում է ձմռան»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացվի պաշտպանության, «ահաբեկիչներին» պատասխանելու վրա։

Նա հավաստիացրել է, որ ուկրաինական օդային վահանն արդեն ավելի ուժեղ է, քան անցած տարի։

Էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն շաբաթ օրնա սել է, որ Ուկրաինան բավականաչափ էներգառեսուրսներ ունի ձմռան համար, բայց ավելացրել է. «Հարցն այն է, թե որքանով ապագա գրոհները կարող են ազդել մատակարարումների վրա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular