ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ շաբաթում գրանցվել է 174 արտակարգ դեպք, զոհվել է 13, փրկվել՝ 4 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 408 դեպք, որից 174-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 91, բնական հրդեհի՝ 4, երկրաշարժի՝ 2, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, կեղծ ահազանգի՝ 3-ական, ջրահեղձման, վայրի կենդանիների հարձակման,

զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, օձի նկատման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 150, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, հրդեհի կեղծ կանչի՝ 21 և 26 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 108, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular