ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսի 33-ամյա բնակիչն իր ընկերների հետ առևանգել է 24-ամյա աղջկան․ երիտասարդները ձերբակալվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի պարեկները նոյեմբերի 12-ի ժամը 19.00-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին՝ Զեդեայի խաչմերուկի տարածքում, մոտեցել են կայանված «Սուզուկի» մակնիշի մեքենայի, որի 24-ամյա ուղևորուհին հայտնել է, որ Գորիս քաղաքի 33-ամյա բնակիչը երկու ընկերների հետ, իր կամքին հակառակ, Գորիս քաղաքի տարածքից ամուսնության նպատակով առևանգել են իրեն, նստեցրել են նշված մեքենան և տեղափոխել տվյալ վայր:

Գորիսցի երեք երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular